Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է

163

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը քիչ առաջ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

Նշենք, որ մայիսի 29-ի առավոտից բողոքի ակցիա է ընթանում ԵՊՀ-ում: Մասնավորապես, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողները դասադուլ են հայտարարել եւ մի քանի պահանջ են առաջ քաշել՝ ռեկտորի հրաժարական, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում, ուսանողական խորհդրի եւ Արհմիության լուծարում:

Ուսանողները արգելափակել էին ռեկտորի աշխատասենյակը, ռեկտորը մի քանի ժամ մնացել էր իր աշխատասենյակում, ապա հեռացել համալսարանից, իսկ ուսանողները որոշել էին մնալ ԵՊհ-ում եւ նստացույց անել։

Загрузка...