Ի աջակցություն հոսպիտալացված ԵՊՀ ռեկտորի՝ դադարեցնում ենք բողոքի ակցիաները. Դ. Պետրոսյան

67

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները:

Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ԵՊՀ ռեկտորի հրաժարականը և այլ պահանջներ ներկայացնող «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից  Դավիթ Պետրոսյանը։

«Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին»,-գրել է նա:

Նշենք, որ երեկ տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ռեկտորի և նրա հրաժարականը պահանջող ուսանողների միջև։ Հանդիպման ընթացքում ռեկտորի ինքնազգացողությունը վատացել էր, ավելի ուշ նա հոսպիտալացվել էր։

Երևանի պետական համալսարանն այնուհետև հայտարարություն էր տարածել, որը հասցեագրել էր ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, լրատվամիջոցներին և միջազգային համալսարանական համայնքի ներկայացուցիչներին, որում ասվում էր, որ ԵՊՀ-ն քաղաքական ճնշման է ենթարկվել ԿԳ նախարարի, Վերահսկողական ծառայության ղեկավարի և փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի կողմից։

Загрузка...