Գագիկ Ծառուկյանը վայրկյանական լուծում տվեց գործարանի աշխատակիցների խնդիրներին

146

Օրեր առաջ մամուլով տեղեկություններ հրապարակվեցին, որ «Արարատ Ցեմենտ» գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել և ցանկանում են տեսնել և իրենց խնդիրների մասին խոսել Գագիկ Ծառուկյանի հետ: Խոստացված ժամանակահատվածում տեղի ունեցավ հանդիպում անձամբ Գագիկ Ծառուկյանի և աշխատակիցների միջև: Իսկ հանդիպումը բնականաբար կառուցողական և արդյունավետ էր:
Ինչը և ակնկալելի էր, եթե հաշվի առնենք Ծառուկյանի որդեգրած սկզբունքն առ այն, որ նա երբեք թույլ չի տվել, որ գործարանի աշխատակիցներից որևէ մեկը գործազուրկ դառնա:
Դրա վառ ապացույցն այն է, որ գործարանը չունենալով 1200 (այս պահին 500 աշխատողը բավարար է ողջ արտադրական պորցեսը կազմակերպելու համար) աշխատողի կարիք, շարունակում է իր շահույթի հաշվի պահել այդ աշխատակիցներին: Բացի այն, որ Գագիկ Ծառուկյանը բավարարեց աշխատակիցների սպասելիքներն ու պահանջները, դեռ հանդիպման ընթացքում մի շարք ուշագրավ դեպքեր տեղի ունեցան: Մասնավորապես, քանի որ հանդիպման օրը խորհրդանշական էր՝ շրջանավարտների վերջին զանգն էր, Ծառուկյանը հրահանգեց 50,000-ական դրամ տրամադրել բոլոր այն ընտանիքներին, ովքեր ընտանիքում ունեն շրջանավարտ: Բացի դա հարկային օրենսգրքով նախատեսված պահումներից դժգոհող վարորդները ևս ստացան 100,000-ական դրամ պարգևավճարներ, մինչև ինչպես հավելեց Ծառուկյանը, օրենսգրքում փոփոխություններ կարվեն և տոկոսների շեմը կիջեցվի:
Իրեն դիմած աշխատակիցներին Ծառուկյանը ոչ միայն չկրճատեց՝ բավարերելու համար նրանց պահանջները, այլ սեփական միջոցների հաշվին ընդառաջեց դեռ մի բան էլ հակառակը տեղի ունեցավ և որոշ քաղաքացիների դիմումների համաձայն, ևս մի քանի աշխատակից ավելացան:
18 միլիոն դրամ էլ տրամադրվեց բազմաբնակարան շենքի տանիքը հիմնովին նորոգելու համար, որի խնդրանքով դիմած քաղաքացին անձամբ փաստեց, որ Ծառուկյանը վայրկյանական լուծում տվեց իրենց մեծ խնդրին և անլուծելի թվցող խնդրին:

Ի վերջո հանդիպումը կայացավ և ինչպես աշխատակիցներն էին նշում ավարտվեց ի օգուտ իրենց, ինչին ի պատասխան Ծառուկյանն էլ հավելեց, որ այսուհետ հաճախակի կհանդիպի նրանց հետ, որպեսզի ոչ մի խնդիր չկաշկանդի աշխատակիցներին իրենց բնականոն աշխատանքային ռեժիմից շեղվելու համար:

Загрузка...