ԱԱ-2018-ից առաջ Ռամոսն Իսպանիայի հավաքականին աջակցող երգ է ձայնագրել

74


Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը եւ երաժիշտ Դեմարկո Ֆլամենգոն ձայնագրել են երգ, որը նվիրված է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը պատրաստվող Իսպանիայի ազգային հավաքականին:

«Խոստումը պետք է կատարել: Դա այն է, ինչ նախաձեռնել էինք ընկերոջս հետ: «Տաքանում» ենք աշխարհի առաջնությունից առաջ: Առաջ՛, Իսպանիա, բարձրացրու ձայնդ, բղավիր ամբողջ ուժով, բղավիր գոլ: Ուրբաթ օրը պատրաստ կլինի ամբողջությամբ»,- Ինստագրամում գրել է Իսպանիայի հավաքականի պաշտպանը:

Загрузка...