Ծառուկյանի անունն անտեղի շահարկողները հայտնվեցին կոտրած տաշտակի առաջ

203

Երեկ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը լրագրողների հետ զրույցի ժամանակ, երկրում տիրող իրավիճակի, իրեն պատկանող ընկերություններում ստուգումների և առաջիկա անելիքների մասին ուշագրավ տեղեկատվություն հայտնեց, ինչը վերջակետ դրեց բոլոր տեսակի բամբասանքներին և վերջնականապես լռեցրեց ասեկոսեներ տարածելու գործընթացին լծված նախկին իշխանական քարոզչամեքենային սպասարկող գրչակներին:
Մասնավորապես խոսվում էր ցեմենտի արտադրության ոլորտում ինչ-որ մենաշնորհներից և դրանք վերագրվում էին նաև Ծառուկյանին: Այս թեման ևս վերջնականապես փակված կարելի է համարել, քանի որ Ծառուկյանը իր խոսքում վերահաստատեց, որ ցեմենտի արտադրությամբ Հայաստանում զբաղվում է ամենաքիչը 4 ընկերություն և այս դեպքում մենաշնորհ վերագրելը պարզապես տարրական անգրագիտության նշան է:
Կարևոր շեշտադրումներ արվեցին նաև բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին, Ծառուկյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պաշտոնական դիրքը չպետք է ծառայեցվի սեփական բիզնես շահերին:
Այնպես որ, եթե խոսվում է նման երևույթներից, պետք է ընդամնեը մի պահ հետ նայել և հարցերը ուղղել նրանց, ովքեր բոլոր հնարավոր ճանապարհներով մտել են քաղաքականություն՝ քաղաքական դիրքը և պետական պաշտոնը, որպես բիզնես լծակ օգտագործելու համար:
Տեղին կլիներ վարձու գրչակներին հիշեցնել, թե ինչու՞ իրենց գրառումներում երբևէ չեն անդրադառնում այն հանգամանքի վրա, թե քանի տնտեսվարող սուբյեկտներում տարիներ շարունակ որևէ ստուգում չի իրականացվել:
Մինչդեռ վերջիններս մեջբերում են Շանգրի Լան փորձելով հերթական անգամ անտեղի շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը, այն դեպքում երբ ամսեկան 900,000 դոլար պետ.տուրք է վճարվում:Համեմատության համար ասեմ, որ կիլոմտերեր այն կողմ մյուսները տարեկան ընդամենը 150,000 դոլար են վճարում, կրկնում եմ տարեկան:
Բնականաբար հասկանալի է թե այս ուղղորդված քամիները, որ կողմից են փչում և ինչ նպատակներով, սակայն այդ ամենն առ ոչինչ է քան փորձել մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել, հետևաբար վերջիններս դատապարտված են հայտնվել կոտրած տաշտակի առջև:

Загрузка...