Ավելի քան 126 մլն դրամ. Փաշինյանը ներկայացրել է հեղափոխությանն արված նվիրատվության հաշվետվությունը

99

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում է հրապարակել է  հեղափոխությանն արված նվիրատվությունների՝ նախնական-ամբողջական հաշվետվության ցանկը:

Մասնավորապես, նա հրապարակել է 49 լուսանկար, որտեղ նվիրատուների անուն-ազգանուններն են, գումարների չափն ու արժույթը: Ըստ այդմ, ամենամեծ նվիրատվության չափը կազմում է 5 մլն դրամ: Նվիրատվություն արվել է տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եվրոպական այլ երկրներից:

Ընդհանուր առմամբ՝ ստացված նվիրատվությունները գերազանցում են 126 մլն դրամը:

Հաշվետվությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:

Загрузка...