«Ես չեմ մեկնաբանում սպեկուլյացիաները»․ Պուտինը՝ ցմահ նախագահ մնալու մասին

64

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ավստրիական ORF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ինքը երկիրը ցմահ կառավարի։ Հարցազրույցը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

«Մարդիկ խոսում են ինչ-որ հանրաքվեի մասին, որը պետք է անցկացվի, որպեսզի Դուք, ինչպես Սի Ձինփինը Չինաստանում, ցմահ նախագահ մնաք»,- ասել է լրագրող Արմին Վոլֆը՝ հետաքրքրվելով, թե արդյոք նման բան հնարավոր է Ռուսաստանում։

«Ես չեմ մեկնաբանում սպեկուլյացիաները։ Կարծում եմ, որ ՌԴ նախագահի դիրքից դա լուրջ չէր լինի»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ նախագահը, պատասխանելով 2030թ․-ի ընտրություններին մասնակցելու մասին հարցին, ասել էր․ «Դա ծիծաղելի է։ Ինչ է, ես 100 տարի այստե՞ղ եմ նստելու։ Ո՛չ»։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Загрузка...