ՖԻՖԱ. Աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը

126

1950թ. աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթական գոլի հեղինակ դարձած ուրուգվայցի Ալսիդես Գիջան ՖԻՖԱ-ի անցկացրած քվեարկությամբ ճանաչվել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ: Սոցիալական ցանցերում անցկացված քվեարկությանը մասնակցել է 578 հազար ֆուտբոլասեր:

Թեկնածուների թվում ընդգրկվել էր 32 ֆուտբոլիստ: Եզրափակիչ էին հասել արգենտինացի Դիեգո Մարադոնան եւ Գիջան, որը նաեւ գերազանցել է գերմանացի Օլիվեր Կանին, բրազիլացի Պելեին, հոլանդացի Յոհան Կրոյֆին եւ բրազիլացի Ռոնալդոյին:

Գիջան մահացել է 2015 թվականին 88 տարեկանում:

Загрузка...