Հինգ վնասակար սովորույթ հարաբերություններում

104

Սխալների, վիրավորանքների հաշիվ պահել: Ամեն հարմար առիթով հիշել այդ մասին, եթե նույնիսկ արդեն խոսել եք, ներել: Դա մանիպուլյացիա է: Դա հիասթափություն է առաջացնում եւ խանգարում հարթել ընթացիկ վեճը:

Հարաբերությունների գերի: Երբ ամենափոքր վիճաբանությունն ու ինչ-որ բան քննարկելու ցանկությունն անգամ սպառնալիքի տակ է դնում հարաբերությունները: Դա էմոցիոնալ շանտաժ է, որը մարդկանց ստիպում է զսպել իրական էմոցիաները:

Պասիվ ագրեսիվություն: Ինչ-որ խնդրի մասին ուղղակի ասելու փոխարեն մարդը սկսում է իրեն տարօրինակ պահել, բոլորովին այլ բանի համար մեղադրել զուգընկերոջը:

Ներողություն գնել. երբ, օրինակ, ամուսինը կնոջից ներողություն է խնդրում ինչ-որ նվերով: Դրանով խնդիրը չի լուծվում, իսկ արդյունքում ամուսինը կարող է նույնիսկ իրեն բանկոմատ զգալ, իսկ կինը՝ նրան անընդհատ ինչ-որ բանում մեղադրել՝ նվեր ստանալու համար:

Չափազանց խանդ. երբ զուգընկերը մշտապես ուզում է իմանալ, թե որտեղ եւ ում հետ ես: Դա ցույց է տալիս, որ նա չի վստահում ձեզ:

Աղբյուրը՝ Creu

Загрузка...