Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ․ «Իրավունք» օրաթերթը նորից անհարմար վիճակում է հայտնվել

98

«Իրավունք» օրաթերթի գլխավոր խմբագիրը հաստատում է իր՝ նեղացկոտության անբուժելի հիվանդությամբ տառապելու մասին։
Օրեր առաջ վերոնշյալ թերթը պատվերի շրջանակում նյութ էր հրապարակել, որտեղ, շահարկելով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» ցեմենտի գործարանի անունը, նրա գործունեությունը բնորոշել էր որպես մենաշնորհային։
Այս նյութին, անշուշտ, եղավ բուռն արձագանք, և լրատվական դաշտի տարբեր թևեր, անդրադառնալով երևույթին, միանգամից հերքեցին բաբուխանյանական մտայնությամբ առաջ քաշված այս «թեզը»՝ վկայակոչելով Հայաստանում ցեմենտի արտադրությամբ չորս գործարանների առկայությունը։ Օրեր առաջ էլ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սույն հարցին և նույն կոնտեքստով տվեց այս պարզ հարցի պատասխանը։
Բայց արի ու տես, որ «Իրավունք» թերթում թեման չփակվեց։ Պարզվում է՝ լռության այս օրերին վերջիններս անց էին կանցնում «մենաշնորհային» և «ցեմենտային արտադրության» մասին «լուրջ գիտական հետազոտություներ»։ Ու ի վերջո մենաշնորհագետի այս «հետաքննությունը» նրան տարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի բաժնի պետ Արման Մանասերյանի մոտ, ում կողմից տրամադրված արտադրական և որոշակի վիճակագրական տվյալների հիման վրա հանգել են «գիտական եզրակացության», որ սա ոչ թե մենաշնորհ է, այլ՝ համապատասխան շուկայում գերիշխող դիրք ունենալ։
Իրենց իսկ կողմից արհեստականորեն ուռճացրածը ավելի մեղմ կատեգորիայում տեղավորելով՝ թերթի խմբագրակազմը, փորձում է պնդել իրենը թե գերիշխողը նույն մենաշնորհն է, դրանով ավելի տգետի կարգավիճակում հայտնվելով։
Բայց թե՛ տնտեսական մրցակցության ցանկացած հանձնաժողովի, թե՛ տրամաբանություն ունեցող յուրաքանչյուր մեկին պարզ է, որ առաջատար դիրքում շուկայում հասնում են առաջին հերթին տնտեսական կառավարման ճիշտ քաղաքականություն իրականացնելով, ինչպես նաև որակապես լավ արտադրանքով և դրա համար շուկայում ամենից հարմար գնի առաջարկով։ Թե ինչու է այս պարզ ու տնտեսական տարրական գիտելիքներ իսկ չպահանջող ճշմարտությունը «Իրավունք» թերթի վարձու գրչակների համար անհասկանալի, մնում է հանելուկ։
Հուսանք, որ «Իրավունք» թերթը ասյօրևեթ կդիմի լեզվաբաններին «մենաշնորհ» և «գերիշխող» բառերի իմաստային տարբերությունը հասկանալու համար։

Загрузка...