Ռոնալդուի վերջնագիրը «Ռեալին»

112

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» պահանջում է վարձատրության զգալի բարձրացում։ Միայն այդ պայմանը բավարարելու դեպքում ֆուտբոլիստը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը։ Ռոնալդուն այժմ հարկերի վճարումից հետո ստանում է տարեկան 21 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Եվս երեք տարով երկարաձգելու համար Ռոնալդուն պահանջում է տարեկան 50 միլիոն եվրո «մաքուր» աշխատավարձ, հաղորդում է elconfidencial–ը։

Հիշեցնենք, որ Կիեւում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո Ռոնալդուն ակնարկեց Արքայական ակումբի հեռանալու ցանկության մասին։

Նրա ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ–ն եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Загрузка...