Բաբուխանյանը տրանսի մեջ է ընկել…

89

Հայկ Բաբուխանյանը, ով իր ողջ գոյության և գործունեության ընթացքում, արժանացել է միայն հայհոյանքների և արժանապատվությունը խոցող տարատեսակ վիրավորական խոսքերի, բանից պարզվում է վերջինս մազոխիստական նկրտումներ ունի և նմանատիպ վերաբերմունքից «տռանսի» մեջ է ընկնում:
Դա է հուշում նրա կողմից տևական ժամանակ ծավալվելիք այն բացահայտ կեղծ ինֆորմացիոն հարձակումը, որն ուղղված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Հասկանալի է, որ ամեն անգամ, երբ Բաբուխանյանը հրահանգում է իրեն պատկանող «Իրավունք» թերթի խմբագրակազմին և համանման կայքին մի նոր, սադրանք և կեղծիք պարունակող նյութ նախապատրաստել Ծառուկյանի դեմ, քաջ գիտակցում է նաև, որ Ծառուկյանին սատարողները, ովքեր բազմահազար են՝ համացանցում մեղմ ասած նման էժան արարքի համար ամենավերջին բառերին կարժանացնեն բեղլու Բաբուխանյանին:
Բաբուխանյանը հիմա էլ որոշել է անդրադառնալ Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանինին՝ իհարկե այդ ամենը պրոեկտելով Ծառուկյան-Կոտայքի մարզպետ, կամ ավելի լայն իամստով՝ Ծառուկյան-Փաշինյան հարաբերությունների վրա:
Այս անգամ Հայկ Բաբուխանյանը որպես շահարկման թեմա ընտրել է Կոտայքում գործող երթուղիները և հիմնվելով իր՝ բնականաբար կեղծ աղբյուրների վրա, գրել է, թե Կոտայքի նորանշանակ մարզպետը պատարստվում է այդ երթուղիները չեղարկել:
Բաբուխանյանին պետք է հուշենք, որ օդից թեմա բռնելու մոլուցքը նրա մոտ այնքան ուժեղ է, որ նա մոռացել է մի փաստ, որի չկայանալը իր հասակում, ԱԺ պատգամավորի համար ուղղակի ամոթ է, որ մարզային երթուղիների հարցը տնօրինում են ոչ թե մարզպետները, այլ Տրանսպորտի և Կապի նախարարությունը:
Բաբուխանյանը փաստորեն պետք է նոր այբուբեն սովորի, որ իր սադրիչ նյութերը գոնե տարրական գրագիտություն ունենա և ընթերցողի մոտ ծիծաղ չառաջացնի:
Միանշանակ է, որ լրատվադաշտում կաշառակերի համբավ ձեռք բերած բեղլուն, իր վերջին ճիգերն է գործադրում, սակայն իր լրատվամիջոցով հրապարակվող աղբին վաղուց ոչ ոք լուրջ չի վերաբերվում, քանի որ հրապարակվող հոդվածները բոլոր առումներով շրիշակի՝ այսինքն պլինտուսի մակարդակի են, հուսանք բաբուխը գիտի ինչ ասել է շրիշակ:

Загрузка...