Սամվել Ալեքսանյանը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից

140

Սամվել Ալեքսանյանը նույնպես դուրս է եկել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից: Նա հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը և արագ հեռացավ:

Ալեքսանյանը չցանկացավ անդրադառնալ իր որոշման պատճառներին:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունից մինչ այս դուրս էին եկել ևս 5 պատգամավորներ:

Ըստ այդմ, ՀՀԿ խմբակցության 58 պատգամավորներից մնացին 52-ը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում այլևս բացարձակ մեծամասնություն չէ:

ԱԺ-ն բաղկացած է 105 պատգամավորից:

Загрузка...