Instagram-ը կարող է թույլ տալ մինչեւ 1 ժամ տեւողությամբ տեսանյութեր վերբեռնել

141

Instagram-ը շուտով կարող է թույլ տալ իր օգտատերերին մինչեւ 1 ժամ տեւողությամբ տեսանյութեր տեղադրել, հաղորդում է «ՏԱՍՍ»՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը: Այժմ Instagram-ում կարելի վերբեռնել առավելագույնը 1 րոպե տեւողությամբ տեսանյութեր հրապարակել:

Ինչպես գրում է թերթը, հնարավոր նորամուծությունը կանդրադառնա ուղղահայաց ձեւաչափով նկարահանված տեսանյութերին: Այս ձեւաչափը գործում է Instagram Stories գործառույթի աջակցությամբ: Դրա օգնությամբ կարելի է մինչեւ 15 վայրկյան տեւողությամբ կարճ տեսանյութեր եւ լուսանկարներ վերբեռնել, որոնք հասանելի են 24 ժամվա ընթացքում:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք 1 ժամանոց տեսանյութերի տեղադրման հնարավորությունը կվերաբերի միայն Instagram Stories-ին, թե՝  ամբողջ ծառայությանը: Ամեն դեպքում, ինչպես գրում է թերթը, նորարարության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, եւ պլանները կարող են փոխվել:

Загрузка...