Եգոր Քրիդը լքել է «Ամուրին» հեռուստանախագծի հաղթող Դարյա Կլյուկինային

124

Եգոր Քրիդը լքել է «Ամուրին» հեռուստանախագծի հաղթող Դարյա Կլյուկինային։ Երգիչը հենց այն ամուրին էր, որը հեռուստանախագծի շրջանակում իր համար հարսնացու էր ընտրում, ու ընտրել էր Դարյային, սակայն երիտասարդները այլևս չեն հանդիպում։

Եգորին ու Դաշային ոչ մի անգամ միասին չեն տեսել։ Ահա և Blask Star ապրանքանիշի պրեզենտացիային երգիչը եկել էր իր ընկերների հետ։

«Դնին» գրում է, որ Եգորը աչք է դրել շոուի մեկ այլ ֆինալիստուհու ՝ Վիկտորիա Կորոտկովայի վրա, սակայն հեռուստանախագծի պրոդյուսերները որոշել են, որ հաղթող պետք է դառնա Կլյուկինան, քանի որ նա իբրև ավելի մեծ սեր է վայելում հանդիսատեսի կողմից։

Ի դեպ, Դարյայի հաղթանակին դեմ էին արտահայտվում նաև Քրիդի ծնողները։ Նրանք երգչին համոզում էին Դաշային վարդ չտալ, սակայն Եգոր Քրիդը նախապատվությունը Դարյա Կլյուկինային էր տվել։ Դա ցնցել էր թե Դաշային, թե հեռուստադիտողներին։

Աղջիկը խոստովանել է, որ ինքը Քրիդին համակրում էր դեռ մինչև ծանոթությունը։

Загрузка...