ՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին, մի մասն էլ՝ կողմ․ Շարմազանով

92

Հնարավորություն ենք տալու, որ կառավարության ծրագիրն ընդունվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

Հարցին, արդյոք քաղաքական թեւը դեմ է քվեարկելու, Շարմազանովը նկատեց․ «Քաղաքական, ոչ քաղաքական, այդպիսի բան չկա, այստեղ բոլորն էլ քաղաքական են, հնարավորություն ենք տալու՝ Կառավարության ծրագիրն ընդունվի»։

Շարմազանովն հայտնեց, որ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի, մի մասն էլ կողմ կքվեարկի։

Էդուարդ Շարմազանովը նաեւ նշեց, որ այսօր «ՀՀԿ» խմբակցությունից հեռացողներ չեն եղել:

 

Загрузка...