Աֆղանստանի նախագահը հայտարարել է թալիբների հետ հրադադարի մասին

62

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա եւ Ուրազա Բայրամ տոնի կապակցությամբ հայտարարել է «Թալիբան» արմատական շարժման հետ ժամանակավոր զինադադարի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աֆղանստանի կառավարությունը հայտարարում է Ռամադանի 27-րդ օրվանից (հունիսի 11) մինչեւ Ուրազա Բայրամի 5-րդ օրը (հունիսի 19) հրադադարի մաիսն»,- գրել է Գանին իր թվիթերյան էջին:

«Զինադադարը հնարավորություն է «Թալիբանի» համար՝ հասկանալու, որ բռնությունների իրենց քարոզարշավը չի գրավի սրտերը եւ մտքերը, հակառակը՝ էլ ավելի կհեռացնի աֆղանական ժողովրդին իրենց գաղափարներից»,- ասել է նախագահը: Ինչպես հայտնել է Գանին, Աֆղանստանի անվտանգության ուժերը «կդադարեցնեն հարձակվողական գործողությունները միայն «Թալիբան» շարժման անդամների դեմ եւ կշարունակեն պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի եւ օտարերկրյա պետությունների կողմից օժանդակվող այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ»:

Загрузка...