Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրեւ, հնարավոր է նաեւ կարկուտ

140

Հանրապետության տարածքում հունիսի 8-ին, 9-ին առանձին շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ին էապես չի փոխվի:

Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում հունիսի 8-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: 9-ին անձրեւի հավանականությունը փոքր է:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +27 +97:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+21,

Կոտայքի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +17+21,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +12+14, ցերեկը՝ +24+26,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +5+10, ցերեկը՝ +17+21,

Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+22,

Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը` +20 +25,

Արագածոտնի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +17+21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +11+13, ցերեկը՝ +26+28,

Արարատում գիշերը` +13+16, ցերեկը՝ +27+29,

Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +17+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+15, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+22,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +10+13, ցերեկը՝ +22+25:

Загрузка...