Ողբերգական դեպք Տավուշում. տղամարդը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի. 5–ամյա երեխան մահացել է

116

Տավուշի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Հունիսի 8-ին, ժամը 18։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Սանասար Սարուխանյանը իր վարած ГАЗ 52 բեռնատարով Բերդավան գյուղի 2-րդ փողոցում վրաերթի է ենթարկել Բերդավան գյուղի բնակիչներ, 36 տարեկան Սիրանույշ Ասլիկյանին, 9 տարեկան Դավիթ Աթաբեկյանին և 5 տարեկան Հայկ Աթաբեկյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 5 տարեկան փոքրիկը տեղում մահացել է, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Մահացածի և վիրավորների հարազատները փորձել են դատաստան տեսնել վարորդի՝ Ս. Սարուխանյանի հետ՝ հարձակվելով նրա վրա։ Ոստիկանները կարողացել են դեպքի վայրից հեռացնել վարորդին։ Բժշկական փորձաքննությունը պարզել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում՝ խմածության չափը գերազանցելով մոտ 80%։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս. Սարուխանյանն աշխատում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ում՝ որպես մալուխագործ։

Սարուխանյանը ձերբակալվել է, ավտոմեքենան էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի հատուկ պահպանվող տարածք։

Կայքի տեղեկություններով՝ մահացած Հայկ և վիրավոր Դավիթ Աթաբեկյանները եղբայրներ են։

 

Загрузка...