Adidas-ը Հայաստանի զինանշանով ու եռագույնով խաղակոշիկ է կարել հատուկ Հենոյի համար

151

Adidas-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար կարված սպորտային կոշիկները։ Այս մասին ընկերությունը հայտնել է Twitter-ի ր պաշտոնական էջում։

Խաղակոշիկների վրա պատկերված են Հայաստանի պետական խորհրդանիշները՝ եռագույնն ու Հայաստանի զինանշանը։

Ընկերությունը նշում է, որ դիզայներին ոգեշնչել է Մխիթարյանի եզակի խառնվածքը, քանի որ նա համեստ ու դրական մարդ է։

Կոշիկների վրա կան նաև Լոնդոնի «Արսենալի» խորհրդանիշները՝ գույներն ու Մխիթարյանի համարը։

 

Загрузка...