Գիտնական-դատավոր Սերժիկ Ավետիսյանը հայտնվել է “թոփ 100” գիտնականների ցուցակում

1110

ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն ամփոփել է վերջին 10 տարիների ընթացքում առավել բարձր արդյունավետություն ցուցաբերած գիտնականներին վերաբերող մրցույթի արդյունքները։ Ընտրության հիմնական չափորոշիչներն էին մասնակիցների գիտական հրապարակումները, մենագրությունները, պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների ղեկավարումը, ստացած գիտական մրցանակները և այլն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես գրեթե ամեն տարի, այս տարի ևս առավել շատ թվով հաղթողները բնական գիտությունների բնագավառից են`Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերժիկ Ավետիսյանի հաղթանակը հուսադրող է։

Գաղտնիք չէ, որ ծանրաբեռնվության և, միգուցե, այլ պատճառներով` դատավոր դարձած իրավաբան-գիտնականները ժամանակի ընթացքում կտրվում են գիտությունից, որպես մասնագետ անգամ լճանում են, ինչն իր հերթին, անշուշտ, ազդում է նաև նրանց մասնագիտական գործունեության վրա։ Այս առումով, գովելի է որ դատական համակարգում ունեցած երկարամյա փորձին զուգահեռ` թեկուզև եզակի, բայց կան դատավորներ, որոնք իրենց փորձով և անձնական օրինակով ապացուցում են, որ դատական համակարգում կան և պետք է լինեն պարկեշտ, գիտությանը նվիրված և գիտությունով ապրող դատավորներ, որոնք իրենց պարտավորված են զգում նաև գիտության, դասախոսությունների միջոցով երիտասարդ սերնդին իրենց կուտակած փորձը փոխանցելու։ Ի դեպ` Սերժիկ Ավետիսյանը անվանի գիտնական է համարվում ոչ միայն Հայաստանում, այլ` հետխորհրդային ողջ տարածքում, նրա հեղինակած մենագրություններով ու ուսումնական ձեռնարկներով դասավանդվում են մի շարք առարկաներ:

Загрузка...