Արցախում զոհված Վահագն Էլոյանն ապրիլյան պատերազմի մասնակից էր. նա կհուղարկավորվի Եռաբլուրում

174

Երեկ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող, 25-ամյա Վահագն Էլոյանը  մասնակցել է նաև 2016թ-ի ապրիլյան մարտական գործողություններին:

Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, իսկ հուղարկավորությունը՝ հունիսի 13-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Նշենք, որ նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վահագն Էլոյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգեւատրվելու մասին:

 

Загрузка...