Գրիգորի Հայրապետովը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ

189

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.

Գրիգորի Հայրապետովին նշանակել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»,- նշված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Հարությունյանն ազատվել էր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

Загрузка...