Նոր կառավարությունը որոշել է օգտվել նախկին իշխանությունների գործիքակազմից

125

Չեմ կարծում, որ աշխարհի որևիցե երկրում գոյություն ունենա այնպիսի մի ինստիտուտ, որը «կարգավորի» երկրում իրականացվող բարեգործությունները։ Բայց արի ու տես, որ Հայաստանում որոշել ստեղծել են այդպիսին, այն էլ ՝ պետական մակարդակով։ Այսպես՝ դեռևս 2018 թվականի ապրիլ ամսին Կարեն Կարապետյանի կառավարությունը օրինագիծ էր ընդունել, որի պահանջով պետք է ստեղծվեր բարեգործությունենները թուլատրելու կամ արգելելու մասին որոշումներ կայացնող մի ինչ-որ կոմիտե։ Թե ինչպես և ինչ սկզբունքներով էին որոշելու օգնություն տրամադրելու կամ չտրամադրելու անհրաժեշտութոյւնը, դա մի հարց է։ Մեկ այլ հարց է, որ այս օրինագիծը նախկին վարչապետ Կ․Կարապետյանի կողմից էր ստորագրվել ու բոլորիս համար հասկանալի պատճառներով ուղղված էր առաջին հերթին և գլխավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ։ Սակայն նախկին իշխանությունները քաղաքական ու անձնական դրդապատճառներից ելնելով՝ հաշվի չէին առել, որ սոցիալապես ծանր վիճակում գտնվող երկրի առջև ծառացած մի շարք մարտահրավերներին կարողանում ենք դիմակայել նաև բարեգործության միջոցով, մանավանդ երբ դրանք ընդգրկում են լայն շրջանակներ։ Այսպիսին են Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը բոլոր ոլորտներում՝ ամենափոքր թվացողից մինչև ամենից մեծածավալը։ Ու եթե ինչ-որ մեկի աչքին որևէ բարեգործություն կարող է չնչին թվալ կամ պակաս կարևոր, ապա այդ օգնության կարիքն ունեցողի համար այն որևէ սոցիալ-կենցաղային հարց լուծելու միջոց է։ Ու սա սահմանափակելը անընդունելի է։
Հեղափոխությունը բազմաթիվ անհեթեթ օրինագծերի հետ մեկտեղ պետք է վերացներ նաև այս անհեթեթությունը, բայց, որքան էլ տարօրինակ թվա, այս օրենքը երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից որոշվել է դնել շրջանառության մեջ։ Գուցե մեր նոր կառավարությունը կարծում է, որ երկրում բարեգործությունների կարիք չկա, բայց դրա բացառելու համար վերջինս երկար պետք է աշխատի՝ կենսապայման ու սոցիալական դրություն բարելավելու համար։ Ու քանի որ շատ կարճ ժամանակ է, ինչ աշխատում է այս կառավարությունը, նշանակում է վարչապետ Փաշինյանը իր «նավը բեռնում է» նախկին կառավարության թողած «գյուտերով»։
Չենք ուզում մտածել, որ Կարապետյանի՝ հատուկ Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական հարված պարունակող այս օրենքը նույն գործիքի նշանակությամբ ծառայում է նաև փաշինյանական կառավարության ձեռքին։
Չենք ուզում, որովհետև այս պարագայում նորը լավ մոռացված հինը չէ, հասարակությունը ամեն բան հիշում է, ամենքի ասածն է հիշում, ու այս կառավարության նավն էլ այսպես շարժվելու դեպքում կարող է հայտնվել ծանծաղուտներում։

Загрузка...