«Փաստ». Բո­լոր ՀՀԿ-ական փոխ­մարզ­պետ­նե­րը կա­զատ­վեն աշ­խա­տան­քից. մատով ցույց են տալիս վերեւ՝ Բաղրամյան 26

164

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տվյալներով, այս օրերին բոլոր մարզերի ՀՀԿ-ական փոխմարզպետները փորձում են հասկանալ իրենց կարգավիճակը՝ զուգահեռ իրենց նախկին հովանավորյալների միջոցով նոր աշխատանքի հարց լուծել: Նրանց մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք իրապես այդ աշխատավարձի հույսին են, եւ նույնիսկ մեկ ամիս առանց աշխատանքի մնալը կարող է լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել:

Բանն այն է, որ «Փաստի» հավաստի տեղեկություններով, կառավարությունում որոշում է կայացվել նաեւ փոխմարզպետների, իսկ հետո նաեւ վարչությունների պետերի մակարդակով ազատվել բոլոր ՀՀԿ-ականներից: Սակայն դա միանգամից անել հնարավոր չէ, ուստի փորձելու են աստիճանաբար կյանքի կոչել այդ ծրագիրը:

Իսկ հնարավոր չէ ոչ թե այն պատճառով, որ նրանք անփոխարինելի են, այլ առաջին հերթին այն առումով, որ մարզերում միմյանց լավ են ճանաչում եւ մարզպետների համար դժվար է «նույն քաղաքի կամ թաղի տղային» ասել՝ գնա:

Ուստի գործում է նախկին սկզբունքը. մարզպետները հաճախ ուղղակի փոխմարզպետներին հասկացնում են, որ իրենք չեն որոշում կայացնողը, եւ մատով ցույց են տալիս վերեւ՝ նկատի ունենալով էլի Բաղրամյան 26-ը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...