ԵԼՔ դաշինքը կողմ քվեարկեց նախորդ Կառավարության բյուջեի կատարողականին

119

Այսօր Խոհրդարանը հաստատեց 2017 թվականի բյուջեի կատարողականը 65 կողմ և 23 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Կողմ քվեարկեցին ԵԼՔ դաշինքը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, դեմ՝ «Ծառուկյան դաշինքը»։ Եթե ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմ քվեարկելը միանգամայն հասկանալի է, քանի որ խոսքը գնում է հենց այս ուժերի ձևավորած Կառավարության բյուջեի կատարողականի մասին, ապա լուրջ տարակուսանքի տեղիք է տալիս ԵԼՔ խմբակցության կողմից «կողմ» քվեարկելը։

Փաստորեն ԵԼՔ դաշինքը «դեմ» քվեարկելով 2017 թվականի բյուջեի նախագծին, «կողմ» քվեարկեց նույն այդ բյուջեի կատարողականին։

Загрузка...