Լավ կլիներ՝ անակնկալ այցերի արժանանային այն ձեռնարկությունները, որտեղ արգելված է եղել հարկայինի մուտքը. Նաիրա Զոհրաբյան

111

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ երեկ գիշեր ՊԵԿ տեսուչներն անակնկալ մտել են «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ և ստուգումներ անցկացրել: Ըստ ՊԵԿ-ի՝ գազալցակայաններն իրենց ուշադրության կենտրոնում են, նաև գիշերային ստուգումներ են անում, բայց հանրապետության բոլոր գազալցակայաններում։ Հանրապետության տարածքում թվով 70 գազալցակայան է ստուգվել, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են եղել:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, այդ թվում՝ գազալցակայաններում, ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում: Նա ստուգումներին նորմալ է վերաբերվում:

«Պարոն Ծառուկյանն ասել է, որ որևէ խնդիր չունի, ցանկացած ձեռնարկություն կարող են ստուգել: Ծառուկյանն ինքն էր հորդորել նախարարներին, որոնց ենթակայության տակ գտնվող գործառույթներն այս կամ այն ձև կարող են առնչվել իրեն պատկանող ձեռնարկություններին, ստուգումներ սկսել հենց այդ ձեռնարկություններից: Ուստի՝ մենք որևէ անհանգստություն չունենք: Ով ուզում է ստուգումներ իրականացնի՝ լինի ՊԵԿ-ը, թե մեկ այլ կառույց, կարող են հանգիստ իրենց ստուգումները կատարել»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը՝ հորդորելով քաղաքական ենթատեքստեր չփնտրել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Загрузка...