Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց երեխաներին

170

«Մանկան» խանութ-սրահը հյուրընկալել էր Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ինչպես հայտնի է, հունիսի 1-ից վաճառքի են հանվել 29-ամյա ֆուտբոլիստի անվանական խաղալիքներ: Այսօրվանից կլինի խաղալիքների օնլայն վաճառք: Ներկայացվեց նաև Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական կայքը (mkhitaryan.am):

Հավաքված երկրպագուները, խաղալիքների գնորդները հնարավորություն ունեցան լուսանկարվել կիսապաշտպանի հետ և ինքնագիր ստանալ: Հենրիխը նշեց, որ մեծ ուրախություն է լինել այստեղ երեխաների կողքին և ուրախացնել նրանց:

Загрузка...