Որոշ լրատվամիջոցներ փորձում են գազալցակայաններում ՊԵԿ ստուգումները շահարկման թեմա դարձնել

113
Այսօր մամուլը գրել էր, որ ՊԵԿ-ը ստուգումների շարք է սկսել հանրապետության 70 գազալցակայաններում, որոնց թվում են նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանները։ Սակայն չգիտես ինչու որոշ լրատվամիջոցներ որոշել են կրկին ձվի մեջ մազ գտնել և հատուկ շեշտել են նաև Գագիկ Ծառուկյանի գազալցակայանները ստուգելու փաստը, իհարկե, փորձելով նաև որոշակի քաղաքական երանգ հաղորդել դրան։
Իրականում ՊԵԿ ստուգումների մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա։ Ստուգման են ենթարկվել հանրապետության գազալցակայանների մի մասը, որոնց թվում են եղել նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ։ Իրականում Ծառուկյանի ընկերությունները մշտապես ենթարկվել են ստուգումների, որոնց արդյունքւոմ խախտումներ չեն հայտնաբերվել, և այս ստուգումները ընդամենը հերթական բնույթ ունեն։
Այնպես որ պետք չէ ամեն անգամ պղտոր ջրում ձուկ որսալու փորձ անել և ՊԵԿ-ի ամենօրյա գործառույթը փորձել ներկայացնել որպես ինչ-որ արտառոց երևույթ։ Միևնույն ժամանակ ՊԵԿ-ից անկնալում ենք, որ այն մոտ ժամանակներս նույն կերպ անակնկալ ստուգումներ կանցկացնի նաև այն ընկերություններում, որտեղ տարիների շարունակ ՊԵԿ-ի մուտքը ուղղակի արգելված է եղել։

 

Загрузка...