Գիտնականները պարզել են, թե ինչ երաժշտություն են նախընտրում դեռ չծնված երեխաները

115

Բարսելոնայի Մարկեսի համալսարանի գիտնականները պարզել են, որ դեռ մոր արգանդում եղած ժամանակ մարդն արդեն ունենում է իր երաժշտական նախասիրությունները և արձագանքում է երաժշտությանը՝ առանձնացնելով «լավն» ու «վատը»:

Գիտնականներն անց են կացրել գիտափորձ, որի միջոցով պարզել են, թե ինչ երաժշտություն է նախընտրում պտուղը հղիության 18-38-րդ շաբաթներում: Գիտափորձի շրջանակներում նրանք օգտագործել են 15 տարբեր երգ, որոնք հնչել են 300 ապագա նորածնի համար:

Մասնագետների խոսքով՝ լավագույն արձագանքը նկատվել է դասական երաժշտության՝ Մոցարտի, Բախի և Բեթհովենի ստեղծագործությունների ժամանակ, մինչդեռ ամենից տհաճը դեռ չծնված երեխաների համար Ադելի, Շակիրայի և «Bee Gees» փոփ խմբի երգերն էին:

Գիտնականները պնդում են, որ «երաժշտական սեանսները» հղիության ընթացքում շատ կարևոր են երեխաների համար, քանի որ դրանք դրական ազդեցություն են ունենում նրանց գլխուղեղի և կոգնիտիվ կարողությունների զարգացման վրա:

Բացի այդ, երաժշտության շնորհիվ տեղի է ունենում նյարդաբանական խթանում, ինչն էլ ակտիվացնում է պտղի գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են լեզվի և հաղորդակցության համար:

Նյութի աղբյուրը՝ institutomarques.com

Загрузка...