Հնարավոր չէ սևացնել մի գործընթաց, որն ամբողջությամբ իրավական հարթության մեջ է

150
Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը սին լուրեր էր տարածում առ այն, որ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի համար, փորձում են տարկետման իրավունք ստանալ: Սակայն, բոլորն էլ տեղյակ են, որ Նվեր Ծառուկյանը մինչև 2021 թվականը օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ուներ տարկետման իրավունք, քանի որ ԲՈՒՀ է ընդունվել անվճար հիմունքներով: Այդուհանդերձ, անգամ Սպորտի նախարարության դիմումը ՀՀ Կառավարությանը, որպեսզի տարկետում տրվի երեք մարզիկների, որոնց թվում էր նաև Նվեր Ծառուկյանը, ևս ամբողջությամբ իրավական դաշտում է գտնվում: Բանն այն է, որ ոչ օլիմպիական մարզաձև հանդիսացող մարզաձևի մեդալակիր երիտասարդ մարզիկներին օրենքով սահմանված կարգով ևս տրվում է տարկետման իրավունք, որի բուն նպատակը երիտասարդ մարզիկներին ընձռնել հնարավորություն՝ բարձր մարզական արդյունքներ ձեռբերելու և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար: Անգամ այս պարզ ու թափանցիկ տեղեկատվության պարագայում գտնվել են որոշ անբարեխիղճ և պատվերով զրպարտիչ նյութեր գրող լրատվականներ, որոնք փորձել են թեմային հնչեղություն տալ, առանց գիտակցվելու, որ այդկերպ առաջին հերթին վնասում են սեփական վարկանիշին, չէ որ վերոնշյալ տեղեկատվությունը ճշտելու համար անգամ մեկ զանգն էր բավական լինելու: Այնուամենայնիվ կցանկանայինք հորդորել բոլոր նրանց, ովքեր լծվել են այս կեղծ լուրերի տարածման գործին ուշքի գան և հերյուրանքներ տարածելու փոխարեն մի քիչ արժանապատվություն ունենան և հերքեն այդ կեղծ ֆեյսբուքյան օգտատիրոջ տարածած զրպարտանքը, այդպես գոնե ինչ-որ չափով կմեղմացնեն այն հանրային վրդովմունքը, որն առաջացել է իրենց իսկ մեղավորությամբ, երբ անտեղի սևացնում են մի գործընթաց, որը բացարձակ հետին նպատակ չի հետապնդել, այլ ամբողջությամբ գտնվել է իրավական հարթության մեջ:

 

Загрузка...