Մի՞թե հեղափոխությունը շրջանցել է օրաթերթի խմաբագրությանը

126

Վերջին շրջանի սկանդալային բացահայտումների ֆոնին որոշ պարբերականներ տարվել են սկանդալային բոնուսներ հավաքելու մոլուցքով և սկսել են ավանդական գուշակությունների ժանրին տուրք տալ։
Ինչպես օրինակ «Հրապարակ» թերթը, փորձել է վերոնշյալ գուշակությունների ձևաչափով «ցուցակագրել», թե Մանվել Գրիգորյանից հետո ում է «հյուրընկալելու» ԱԱԾ-ն։
Նախ նյութը սկսելով «որոշ տեղեկություններով» նախաբանով՝ դժվարություն չի թողնում կռահելու համար, որ արդեն գործ ունենք անհիմն շարադրանքի հետ, բայց որքան էլ անհիմն լինի վերջինս ու ակնառու թիրախավորված, միևնույն է որոշ անընդունելի, ինչպես նաև անպատասխանատու հայտարարություններն այս տեքստում մտահոգիչ են։
Անընդունելի այն, որ որպես հերթական շղթայի մաս է փորձ է արվում ներկայացնել անձանց, որոնց, որքան էլ ջանանք մեկ հարթության մեջ տեղավեր չենք կարողողանա։
Անպատասխանատու է այն, որ թերթի խմբագրակազմը Ազգային անվտանգության ծառայությանը ներկայացնում է որպես իշխանահեն լծակ, որը զտիչ գործիքի դեր է կատարում, այսինքն՝ վերջինիս բացահայտումներ ոչ այլ ինչ են, եթե ոչ ընտրությունների նախաշեմին ներկա իշխանության քաղաքական թիմի համար մրցակիցներից ազատում։
Գագիկ Ծառուկյանին արված անդրադարձը ևս այս ենթատեքստով է արված, ու թերթը ԱԱԾ-ին «գործուղելով» նրա մոտ վերստին անգամ հաստատում է, որ օրաթերթը պահպանել է սպասարկու ու ապատեղեկատվություն տարածող դիմագիծը, և որ ճիշտ են այն մտահոգությունները, համաձայն որոնց հեղափոխությունը անտարբեր է անցել տվյալ խմբագրության կողքով։

Загрузка...