«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Հավասու» անվան անսամբլը Թբիլիսիում մասնակցել է Վարդատոնին

86

Թբիլիսիում Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ 1914 թվականից ամեն տարի մայիսի վերջին կիրակին նշվում է Սայաթ- Նովայի հիշատակի օրը՝ Վարդատոնը: Այդ օրը Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հայերն ու վրացիները ծաղիկներ են դնում սիրո երգիչ, աշուղական երգի ռահվիրա Սայաթ -Նովայի հուշաքարին,հայերեն ու վրացերեն երգում և արտասանում են նրա տաղերը: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այս տարի Թբիլիսիում Վարդատոնին մասնակցել են «Հավասու» անվան աշուղական անսամբլի սաները:

Загрузка...