Արտաքին ներդրումների համար նոր և հեռանկարային նախադրյալներ

117

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջին հանդիպումը Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ շատ արդյունավետ է ստացվել: Հայաստանն ու Հնդկաստանը թեև ունեն բարեկամական և գործընկերային հարաբերություններ, սակայն կա նաև չօգտագործված մեծ ներուժ, որի օգտագործման ու հետագա զարգացման մասին էլ խոսել է ԲՀԿ առաջնորդը հանդիպման ընթացքում:
Այդ հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռնում մեր երկրում ևս էլ ավելի զարգացնելու մի շարք ոլորտներ, ինչպիսիք են` ոսկերչությունը ադամնդագործությունը, դեղագործությունը և այլ հեռանկարային ոլորտներ. Գործընկերային հարաբերությունների զարգացման նպատակով Գագիկ Ծառուկյանը Հայաստան է հրավիրել մեր երկրով հետաքրքրվող և տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 140 հնդիկ գործարարի: Դա հնարավորություն կտա էլ ավելի զարգացնելու հայ-հնդկական գործարար հարաբերությունները:
Հնդկաստանը համաշխարհային հարթակում լուրջ խաղացող է և Գագիկ Ծառուկյանի ջանքերով հնդիկ գործարարների այցը Հայաստան կարող է դառնալ տնտեսական համագործակցության և նոր ներդրումների նախադրյալ:

Загрузка...