«Մի զգեստը հիմնականում կրում եմ մեկ անգամ». Էվա Խաչատրայնը նոր ֆոտոշարքի, նորաձևությանը գերի չդառնալու և էքսպերիմենտների մասին

304

Գայթակղիչ, կրքոտ ու միշտ երիտասարդ. Դերասանուհի Եվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի: Էվան այս անգամ էլ ներկայացել է տարբերվող ու համարձակ կերպարներով, որոնք յուրովի բնորոշում են դերասանուհու ներաշխարհն ու հոգեվիճակը: Գեղեցկուհին առաջինը BlogNews.am-ին է տրամադրել լուսանակարներն ու պատմել ֆոտոշարքի մտահղացման ու կերպարների մասին:  Ի դեպ, օգտվելով առիթից, դերասանուհու հետ խոսել ենք նաև  նորաձևության, սեփական ոճն ընդգծելու, էքսպերիմենտների  ու հագուստի նախընտրությունների մասին:_Եվա՛, սկսենք ֆոտոշարքից. Ի՞նչ կարպարներով  եք ներկայանում, գաղափարն ո՞ւմն է եղել, նախապատրաստական փուլի մասին խոսենք:

_Առաջարկը ստացել եմ VOG.am կայքից: Հաճույքով համաձայնեցի: Գաղափարը հիմնականում աշխատանքի ընթացքում է ի հայտ եկել՝ ելնելով հագուստի ընտրությունից, որի հեղինակը Արփինե Կոշտոյանն է: Վարսահարդարման և դիմահարդարման համար համագործակցել եմ Անի ավդալյան իմիջ կենտրոնի հետ: մի խոսքով ամեն ինչ շատ ներդաշնակ ու համահունչ ստացվեց, որը յուրովի արտաբերվեց իմ և լուսանակարչի կողմից: Կարպարնը տարբեր են սեքսուալ, եթերային,  Luxury, որոնցից յուրաքանչյուրն էլ ինչ-որ չափով մոտ է իմ էությանը:

_Ո՞ր լուսանկարչի հետ եք համագործակցել, ինչպե՞ս են ընթացել նկարահանումները:

_Լուսանկարիչը Դիանա Կարապետյանն է՝ հրաշալի տաղանդավոր աղջիկ, ում հետ հաճույքով աշխատեցի: Մեծ բավականություն ստացանք երկուսս էլ կարծում եմ:

34779795_180824835915615_7658340487392133120_nfile (4)

_Կոկո Շանելն ասում էր, ազատության զգացումը միշտ նորաձև է, իսկ ո՞րն է  նորաձևության ձեր ընկալումը:

_Ինձ համար նորաձև լինելն առաջին հերթին պարզ լինելն է, հարազատ մնալ ինքդ քեզ, քո  ոճին, գույներին, չլինել վուլգար, կուլ չգնալ նորաձևությանն ու չդառնալ անհասկանալի կերպար:

    _Իսկ նորաձևության տնեդենցներին հետևում ե՞ք:

_Երբեմն այո, երբեմն ոչ, հիմնականում ընտրում եմ այն ինչն ըստ իս շատ գեղեցիկ է ու ինձ սազում է: Եթե թրենդը իր հետ բերում է հետաքրքիր դրսևորումներ, իհարկե ես էլ հետ չեմ մնում:

_Ի՞նչ գույներ են գերակշռում  ձեր զգեստապահարանում:

_Ամենաշատը սպիտակ: բայց սիրում եմ նաև կապույտը, ձմռանը մուգ կանաչը ու թանձր մանուշակագույնը:

file (5)file (6)_Սիրում եք ավելի շատ կրել բարձրակրունկներ, թե՞ սպորտային կոշիկներ:

_Վերջին շրջանում հիմնականում կրում եմ սպորտային կոշիկներ: Շատ եմ սիրում դրանք, քանի որ շատ հարմար են և հնարավոր է համադրել  ամեն հագուստի հետ:Բարջրակրունկներ էլ եմ շատ սիրում, դրանք աշխատում եմ կրել համապատասխան վայրերում ու համապատսախան հագուստի հետ:

_Մի զգեստը քանի անգամ կարող եք կրել:

Ելնելով ընտրածս մասնագիտությունից, զգեստները հիմնականում կրում եմ  մեկ անգամ, այնուհետև դրանք գտնում եմ մի մութ անկյունում ՝ իմ պահարանուի խորքերում:

_Քանի՞ ժամ եք նվիրում հաջորդ օրվա հագուստը ըտրելուն:

_Մի քանի րոպե, երբեք չեմ տանջվում այդ հարցի շուրջ: Բացում եմ պահարանը, հասկանում ուր եմ գնում  և ինչ նպատակով և կատարում ընտրությունս:

file (9)file (7)

_Առօրեայում ի՞նչ հագուստով կարելի է տեսնել Էվա Խաչատրյանին:

_Ջինսերով, սպիտակ ֆուտբոլկաներով ու սպորտային կոշիկներով:

_Վերջին անգամ որքա՞ն գումար եք ծախսել կոսմետիկա գնելու համար:

_Անկեղծ ասած չեմ հիշում, վերջին մեծաքանակ գնումս եղել է Ամերիկայում, գնեցի շատ այն ինչ հավանում է: Շատ եմ սիրում որակյալ կոսմետիկա:

_Առանց շպարի տանից քանի՞ մետր կարող եք հեռանալ:Դ

_Եթե ես նկարահանման  կամ ներկայացման չեմ շտապում , ապա ինձ հաստատ կարող եք տեսնել առանց շպարի, ամռանը առավել ևս չեմ սիրում շատ շպարվել:

file (10)file (8)_Էքսպերեմենտների սիրահար ե՞ք, ոճային կտրուկ փոփոխությունների հաճախ ե՞ք գնում:

_Ոչ էքսպերեմենտներ չեմ անում երբեք, կտրուկ փոփոխություններ էլ չեմ սիրում իմ արտաքինում: Այլ բան է, թեթ այդ էքսպերեմենտը արվի դերի կամ որևէ ֆոտոշարքի շրջանակներում  երբեք չեմ հրաժարվի:

_Հանուն ո՞ւմ կամ ինչի՞ թույլ կտաք կտրել ձեր մազերը:

_Երբեք չեմ անի դա ոչ մեկի համար:Դ նման մարդ կամ երևույթ չի կարող լինել, որը ինձ կստիպի  գնալ այդ քայլին:

_Կոկո Շանելն ասում էր՝ օծանելիքը թեև անտեսանելիբայցպարտադիր և անկրկնելի աքսեսուար էԱյն ազդարարում է կնոջմուտքը և հիշեցնում նրա մասիներբ նա արդեն հեռացել է: Ի՞նչ բույր եք նախընտրում դուք և ինչո՞ւ:

_Շատ ճիշտ է ասված, օծանելիք շատ եմ սիրում: Հիմնականում նախընտրում եմ  թեթևից դեպի ծանր գնացող բույրեր՝ տպավորող հոտեր, այնպիսիք, որոնցով  ինձ միշտ ճանաչում են: Իմ օծանելիքից միշտ գիտեն, որ ես եմ նկարահանման հրապարակում կամ թատրոնում:  99 տոկոս դեպքերում միշտ արժանանում եմ հաճոյախոսությունների իմ ընտրած բույերի համար: Իմ օծանելիքը չեն համակրում միայն ալերգիկ մարդիկ: հետո կարծում եմ շատ կարևոր է, որ օծանելիքը բնորոշի  տեսակդ, բնավորությունդ: մի խոսքով այն պիտի համահունչ լինի քեզ հետ:

file (12)file (13)_Սիրում ե՞ք զարդեր կրել, ձեզ հաճախ ի՞նչ աքսեսուարներով կարելի է տեսնել:

_Զարդեր շատ եմ սիրում, կրում եմ անհրաժեշտության դեպքում, հագուստից ելնելով: Առօրեայում կրում եմ փոքր ականջողեր: Քասոսուրաներից սիրում եմ ժամացույց և ակնոց, որոնք միշտ կրում եմ:

_Էվա Խաչատրյաին ինքնավստահ լինելու համար  ի՞նչ է պակասում:

_Ոչինչ:Դ

_Այս պահին ձեր ժամանակի մեծ մասն ինչի՞ վրա եք ծախսում, մի փոքր պատմեք ներկայիս զբաղվածության մասին:

_Այս պահին ինձ լիարժեք նվիրել եմ թատրոնին: Զբաղված եմ իմ ներկայացումներով: հուլիսի կեսից պալանավորում եմ գնալ արձակուրդ: Այնուհետև արդեն սեպտեմբերից  կսկեմ նոր թափով աշխատել ու ստեղծագործել: Հուսամ այդպես էլ կլինի, սիրում եմ երբ աշխատանքային տարին բուռն է սկսվում:

file (1)file (3)filefile (14)

Загрузка...