Փոքր ու միջին բիզեսը լուրջ աջակցության կարիք ունի. այստեղ պետք է 7 չափել, մեկ կտրել. Փաշինյան

57

Փոքր ու միջին բիզեսը լուրջ աջակցության կարիք ունի եւ կառավարությունն այստեղ լուրջ անելիք ունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը:

Նրա խոսքով, այս նախագիծը պետք է դիտարկել հենց փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու շրջանակներում:

«Մենք իհարկե լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, վաղը խորհրդակցություն եմ իրականացնելու այս թեմայով, որ կոնկրետ որոշենք մեր անելիքները, թե ինչ պետք է անենք: Գաղափարների որոշակի մոդիֆիկացիաներ արդեն քննարկել ենք եւ եկել եզրակացության, որ ավելի լավ է այստեղ 7 չափել, մեկ կտրել: Բայց որ փոքր ու միջւն բիզեսը լուրջ աջակցության կարիք ունի եւ կառավարությունը լուրջ անելիք ունի, այդ հարցում բոլորս համաձայն ենք»,-հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ օրինագիծը մի շարք փոփոխություններ է նախատեսում առեւտրի ու ծառայությունների ոլորտում օրենսդրության մեջ: Մասնավորապես, սահմանվում է, որ առեւտրային ցանց է հանդիսանում ընդ¬հա¬նուր կառավարման ներքո կամ միեւնույն առեւտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբը, որոնցում իրաց¬ման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:

Միաժամանակ,  նշված օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի հա¬մա¬ձայն` ընդհանուր 1.5 մլրդ դրամը գերազանցող տարեկան շրջանառությունը ընդհանուր կա¬ռա¬վարման ներքո գտնվող կամ տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներ-քո գործող չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբը (առեւտրային ցանց) գեր¬իշ¬խող դիրք ունեցող բնորոշելու չափանիշ է:

Այսինքն` նշված օրենքի իմաստով երկու կամ ավե¬լի առեւտրային օբյեկտների ընդհանուր կառավարման ներքո գտնվելը կամ միեւնույն ապ¬րան¬քային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործելն արդեն իսկ բավարար է այդ օբյեկտների համախումբը առեւտրային ցանց բնորոշելու համար: Միաժամանակ հստա¬կեց¬ման կարիք ունի այն հանգամանքը, թե իրացման տա¬րեկան շրջանառությունը որոշելու հա¬-մար հիմք է ընդունվելու հարկ վճարողի նախորդ, թե ընթացիկ տարվա իրաց¬ման շրջա-նա¬ռությունը, թե նկատի է առնվում այլ մոտեցում:

Загрузка...