Մոուրինյոն՝ Անգլիա – Բելգիա հանդիպման մասին

294

Կցանկանայի, որ Անգլիա – Բելգիա խաղը վճռորոշ լիներ, բայց առաջին տեղի հարց է լուծելու, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման մասին։ Անգլիան ու Բելգիան արդեն ապահովել են 1/8 եզրափակիչ ուղեգրեր։

«Կլինի ընկերների հանդիպում, քանի որ բելգիացի ֆուտբոլիստների մեծ մասը խաղում է Անգլիայում եւ շատերը ակումբակիցներ են։ Նրանք շատ լավ են ճանաչում իրար, գիտեն միմյան բոլոր որակները։ Չէի ցանկանա բաց թողնել այդ խաղը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն։

Հունիսի 28-ին Կալինինգրադում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Загрузка...