«Փոխմարզպետների հետ մեր համատեղ աշխատանքի պտուղները մարզի բնակչությունը շուտով կքաղի». Լոռու մարզպետ

136
Մամուլում ակտիվորեն շրջանառվում և քննարկվում է այն մասին, իբրև Լոռու մարզում երկու նորանշանակ փոխմարզպետների՝ ՔՊ-ական («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության) անդամ լինելը մարզպետի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Մարգարյանի մոտ տարակուսանքի տեղիք է տվել: Թե իրականում ինչի մասին է խոսքը, Slaq.am-ը զրուցեց Լոռու մարզպետի հետ , ով մեր հետ զրույցում վստահեցրեց, որ ի սկզբանե գործընկերային ու աշխատանքային շատ լավ հարաբերության մեջ են ինչպես ՔՊ անդամ փոխմարզպետների, այնպես էլ՝ դաշնակցական գործող փոխմարզպետի հետ.
 
«Թե որտեղից են այդ հայտարարությունները, իբրև քաղաքական պայմանավորվածություններ են փոխվել և այլն, և այլն իրականությանը չեն համապատասխանում: Դրական ու խոստումնալից հարաբերության մեջ եմ աշխատանքային ամբողջ կոլեկտիվի հետ , և փոխմարզպետների հետ մեր համատեղ աշխատանքի պտուղները մարզի բնակչությունը շուտով կքաղի: Ավելին, նույնիսկ ընկերական հարաբերությունների մեջ ենք եղել ՔՊ ներկայացուցիչ, մեր փոխմարզպետ Արամ Խաչատրյանի հետ. ի դեպ պայքարի հենց առաջին օրվանից մենք եղել ենք պայքարողների շարքում և մեր ուզածը մեկն է, որ թավշյա հեղափոխությունից հետո ունենանք սիրո փոխադարձ հարգանքի, համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտ . իհարկե ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի և մեզանից շատ բան է կախված:
Նաև նշեմ, որ հանձնարարական է եղել մեր կուսակցության ղեկավարի կողմից, որպեսզի աշխատանքում կուսակցական խտրականություն չդրվի, կուսակցական պատկանելիությունը հաշվի չառնվի: Մասնավորապես կրթությունը և առողջապահությունը վերահսկողության տակ են, որպեսզի այդ ոլորտները չքաղաքականացվեն. այսինքն մեր բժիշկներին և ուսուցիչներին , ինչպես նախկինում, շարունակենք նույն կերպ հարգանքի և սիրո արժանացնել:
Ամեն դեպքում լրատվամիջոցների՝ ոչ ամբողջական, կցկտուր ու նման սխալ հրապարակումները բառի բուն իմաստով խանգարում են մեր բնականոն աշխատանքին: Հոգեբանորեն բախվում ենք մի իրականության, որը բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի ընթացքին: Թեև էս պահին շրջայց եմ կատարում մարզի գյուղերով՝ մոտիկից ծանոթանալու առկա խնդիրներին ու բնակչության հոգսերին»:
Загрузка...