Ապատեղեկատվություն, որը դուրս է մարդկային բանականության սահմաններից

418
Վերջին օրերին լրատվական դաշտում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել:
Բանն այն է, որ Սյունիքի մարզ էր այցելել Գագիկ Ծառուկյանը մասնակցելու Մերուժան Սիմոնյանի հոր մահվան տարելիցին և բազմաթիվ մարդկանց նման կիսելու նրա վիշտը:
Սակայն որոշ լրատվական կայքեր ու ֆեյսբուքյան էջեր փորձեցին քաղաքական շահարկման առարկա դարձնել դա և ներկայացնել այլ լույսի ներքո, դրանով իբր փորձելով գցել Սյունիքի նորանշանակ մարզպետի հեղինակությունը: Ըստ վերոնշյալ լրատվականների «հանճարեղ» վերլուծության Գագիկ Ծառուկյանին Սյունիքում պետք է դիմավորեր նորանշանակ մարզպետը, սակայն նրանք մոռանում են, թե ինչ առիթով է Սյունիք այցելել ԲՀԿ առաջնորդը:
Սուտ լուրեր գրելը, ապատեղեկատվություն տարածելը ու դրա հաշվին որոշ մարդկանց համար դիվիդենտներ շահելը այնքան է համակել որոշ լրատվականների, որ անցնելով բոլոր սահմանները կարող են շահարկման առարկա դարձնել անգամ մարդկանց վիշտը:
Սակայն այս էժանագին հնարքների ժամանակը վաղուց անցել է, իսկ իրենց հնացած մեթոդներով սուտ լուրեր տարածելն արդեն վաղուց չի աշխատում: Քանզի չնայած դիտավորությամբ տարածվող սուտ լուրերի թե՛ Սյունիքի մարզպետը, և թե՛ Մերուժան Սիմոնյանը համատեղ ամեն ինչ անելու են Սյունիքն էլ ավելի զարգացնելու ու մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:

Загрузка...