Jurassic World: Fallen Kingdom ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է մոտ 1 մլրդ դոլար

29

Հոլիվուդյան արտադրության «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը. Կորուսյալ թագավորություն» (Jurassic World: Fallen Kingdom) նոր ֆիլմն արդեն երկրորդ հանգստյան օրերին գլխավորում է հյուսիսամերիկյան կինովարձույթը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ անցած շաբաթ-կիրակի օրերին այն հավաքել է 60 մլն դոլար:

Հայտնի է, որ Քրիս Պրատի ու Բրայս Դալաս Հովարդի մասնակցությամբ ֆիլմը հյուսիսամերիկյան կինովարձույթում 2 շաբաթ գտնվելու ընթացքում հավաքել է 264.8 մլն դոլար: Մինչդեռ համաշխարհային կինովարձույթում այդ ցուցանիշը մոտ է 1 մլրդ-ին՝ 932.4 մլն դոլար:

Հավելենք, որ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը. Կորուսյալ թագավորություն» գիտաֆանտաստիկ ֆիլմի ռեժիսորը Խուան Անտոնիո Բայոնն է: Սա «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմաշարի 5-րդ մասն է: Ֆիլմը հակասական արձագանքներ է ստացել:

Այն հիմնականում գովաբանվել է տեսարժանության, քննա

դատվել՝ սյուժեի համար:

 

Загрузка...