ԵՊՀ-ում առկա է ավելի քան 3 200 տեղ, դիմորդների թիվն ընդամենը 1 519 է

163

Հայաստանյան բուհերում մտահոգ են այս տարվա դիմորդների փոքր քանակով: Խնդիրը բարձրաձայնվել է նաեւ Երեւանի պետական համալսարանում երեկ կայացած գիտխորհրդի նիստի ժամանակ:

«Կենտրոնացված ընդունելության համակարգում գրանցվել է 4 620 դիմորդ, որոնց 32.88 տոկոսը՝ 1 519-ը, դիմել են ԵՊՀ: Մյուս բուհերի հետ համեմատած՝ սա բավականին բարձր ցուցանիշ է: Հայտերի ընդունման երկրոդ փուլն արդեն մեկնարկել է, եւ առաջիկայում կունենանք առավել հստակ տվյալներ: ԵՊՀ երկու ֆակուլտետներում՝ «Իրավագիտություն» ու «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա», ընդունելությունը կիրականացվի մրցույթային կարգով: Որոշ մասնագիտությունների գծով բավականին ծանր է պատկերը, ֆակուլտետներ էլ կան, որտեղ դիմորդների թիվը 10-ից պակաս է»,- փաստել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ԵՊՀ-ն ունեցել է 2 632 դիմորդ

Загрузка...