Նոր իրավիճակը պահանջում է նոր լուծումներ

117

Ապագա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականները թերևս կլինեն տրամաբանված այն դեպքում, երբ դրանց անցկացման մեխանիզմների և ընթացակարգի վերաբերյալ վերջնական իրավական ամրագրում կլինի: Այսինքն խոսել, դատողություններ անել մի բանի մասին, որի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացվել, այս փուլում առնվազն լուրջ չէ: Սակայն հաշվի առնելով դաշտում կենսունակ քաղաքական ուժերի կարգավիճակն ու դերակատարությունը, հաշվի առնելով արտախորհրդարանական՝ պոտենցիալ ունեցող ուժերի քաղաքական իրադարձություններին մասնակցության հայտերը, որոշակի եզրահանգումների այդուհանդերձ հնարավոր կլինի գալ: Նախ պետք է արձանագրել, որ ընտրությունների անցկացման ժամկետն այնուամենայնիվ դեռ մնում է մշուշոտ՝ հասկանալի պատճառներով:

Այս կոնտեքստում առաջնային դիտարկվելիք թեման դա ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու պատրաստակամությունն է: Վերհիշենք այն ուժերին և նրանց գործողություններն ուղղված այդ գործընթացի կարգավորմանը և տանք համապատասխան գնահատականներ: Ընտրակարգից կառչաց, արդեն իսկ նախկին իշխանություն ՀՀԿ-ականները, բնականաբար դեմ են եղել դրա վերացմանը, քանզի նրանց հիմնական արսենալը պայմանավորված է եղել հենց ռեյտինգայինի գործոնով: Երկրորդ քաղաքական ուժը, որը սակայն դեռ ի սկզբանե դեմ էր այդ ընտրակարգին դա ԲՀԿ-ն է, ովքեր դեռ տարեսկզբին նման նախաձեռնությամբ էին հանդես եկել՝ բառացելու ռեյտինգային ընտրական համակարգը: Հեղափոխությունից բխող հետևանքներն այս դեպքում բացառում ենք, քանի որ այդ ժամանակ ոչ ոք չէր էլ կարող կանխատեսել նման իրավիճակ, երբ տեղի կունենար իշխանափոխություն:

Մյուս քաղաքական ուժը, որը դեմ արտահայտվեց ռեյտինգային ընտրակարգին, սակայն այդպես էլ վճռականություն չցուցաբերեց դրա ուղղությամբ լուրջ գործողություններ իրականացնել, դա ՀՅԴ-ն է, որն ի դեպ այդ ժամանակ գտնվում էր ՀՀԿ-ի հետ կոալիցիոն գործընկերություն մեջ: Շատ է խոսվում այն մասին, որ այս ընտրություններն իրենց թափանցիկությամբ և ժողովրդավարությամբ պետք է տարբերվեն մյուսներից՝ դրական նրբերանգներով իհարկե: Այսինքն գործարար զանգվածի տարաջանտումը քաղաքականությունից որպես սկզբունք քարոզչության հիմքում դնելով, ցանկացած քաղաքական ուժ արդեն իսկ հնարավորություն կունենա ավելի քաղաքական դեմքով հանդես գալ և ներկայանալ հանրությանը, ինչը կարծում ենք ստեղծված իրավիճակի պահանջն ու թեադրանքն է նաև:

Կա նաև մեկ այլ շատ ավելի կարևոր հանգամանք, դա քաղաքական ուժի լիդերի անձնական հեղինակությամբ պայմանավորված վստահությունն է: Չխառնելով դա մարդ-կուսակցության գաղափարի հետ, պետք է նշենք, որ այնուամենայնիվ կա նման գործոն Հայաստանում: Ըստ մեր դիտարկման, դա բնական և ներկայիս իրավիճակի տրամաբանությից բխող երևույթ է: Նույն Ծառուկյանը, նույն Փաշինյանը, նույն Սեֆիլյանը հանդիսանալով քաղաքական ուժի լիդերներ առաջինն հենց իրենք են ներկայացնում տվյալ ուժի դեմքը: Եվ պատահական չէ, որ որոշ դեպքերում կուսակցությունն ասոցացվում է հենց լիդերի անվան հետ: Այս ամենից հետո լսել հնամաշ քաղաքագետների վերլուծությունները մեկ անձի շուրջ ձևավորված կուսակցությունների մասին առնվազն ի ցույց է դնում նրանց անտեղյակությունը Հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին:Այո յուրաքանչյուր կուսակցության մեջ էլ քաղաքական դերակատարները միշտ էլ կարևոր են, բայց եկեք չմոռանաք, թե ո՞վ է այդուհանդերձ համակարգում այդ նույն քաղաքական դեմքերի գործողությունները: Եվ վերջին հաշվով եկեք չմոռանանք, թե տարիներ շարունակ, ո՞ր քաղաքական ուժն է առանձնացել իր կայուն ներկայացվածությամբ և որ քաղաքական ուժն է օրենսդիրում ներկայացրել ժողովրդի շահերից բխող օրինագծերը: Պատասխանն ակնհայտ է՝ ընտրությունն առավելևս…

Արման Գրիգորյան

Загрузка...