Բանկային գործարքներ առանց Բանկ այցելելու

80

Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին իրականացնել բանկային գործարքներ առանց Բանկ այցելելու 24/7 ռեժիմով:

Հավելվածի միջոցով հնարավոր է կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ, վարկերի մարումներ, ավանդների համալրում, ինչպես նաև իրականացնել արժույթի փոխանակում Բանկում գործող սակագներից առավել մատչելի պայմաններով: Արդշինբանկի Մոբայլ Բանկինգը թույլ է տալիս հետևել քարտերի և հաշիվների մնացորդներին ու կատարված գործարքներին, ծախսերի վիճակագրությանը, վարկերի մարումների ժամանակացույցին, ստանալ քաղվածքներ և հաշվետվություններ:

Հավելենք, որ օգտվելով հավելվածի «Հերթի առցանց ամրագրում» ծառայությունից՝ հաճախորդները հնարավորություն կունենան խուսափել հերթերից և ամրագրել այցելությունը Բանկ իրենց հարմար օրը և ժամին:

Մոբայլ բանկինգ ծառայությունից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ անձը հաստատող փաստաթղթով, լրացնել համապատասխան դիմումը, անվճար բեռնել հավելվածը և հետևել ուղեցույցում նշված քայլերի հաջորդականությանը կամ զանգահարել 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:

Загрузка...