Ամերիաբանկը որոշել է զիջել ֆիզիկական անձանց դուրս գրված վարկերի տույժերի եւ տուգանքները

100

Ամերիաբանկը հետեւելով ՀՀ Կառավարության առաջարկին` որոշում է կայացրել զիջել ֆիզիկական անձ հաճախորդների 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված բոլոր վարկերի տույժերը եւ տուգանքները, եթե հաճախորդներն այդ վարկերի գծով մայր գումարներն ու հաշվեգրված տոկոսագումարը մարելու լուծումներ քննարկելու վերաբերյալ դիմեն Բանկին մինչեւ 2018-ի տարեվերջ:

Ի լրումն վերոնշյալի՝ Բանկը որոշում է կայացրել ֆիզիկական անձ հաճախորդների չապահովված մինչեւ 5,000,000 դրամ պայմանագրային գումարով՝ 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված վարկերի գծով տույժերն ու տուգանքներն ամբողջությամբ զիջել:

Загрузка...