Սուտ լուրերը հերքվեցին, բայց ոմանք դեռ փորձում են «պղտոր ջրում ձուկ որսալ»

224

Երեկ մամուլում սուտ լուրեր տարածվեցին, որ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ Էդուարդ Բաբայանը, 50-ամյա մի տղամարդու ծեծի մեղադրանքով: Ըստ այդ լուրերի ծեծի ենթարկվածը աշխարհի չեմպիոն, բռնցկամարտիկի հայր է, ով էլ իբր թե Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում կայացած հանդիպման ընթացքում Ծառուկյանի հետ խոսակցության ժամանակ միմյանց չեն հասկացել և ծեծկռտուք է եղել: Ժամեր անց համացանցում հայտնվեց տեսանյութ, որում հստակ երևում է ինչպես է ՀԱՕԿ նախագահը զրուցում բռնցքամարտիկի հոր հետ և ասում, որ պատրաստ է օգնել լուծելու չեմպիոն բռնցքամարտիկի խնդիրները, իսկ Վյաչեսլավ Հարությունովը շնորհակալություն է հայտնում Ծառուկյանին դրա համար:Եվ հիմա հասկանալի չէ, թե դրանից հետո ինչից կարող էր դժգոհ մնալ բռնցքամարտիկի հայրը: Եվ ինչքան էլ փորձենք վիճաբանության պատճառներ փնտրել, հաստատ դրանք չեն գտնվի: Սրան հետևեց արդեն այս միջադեպի ու ծեծկռտուքի հերքումը նախ՝ Վյաչեսլավ Հարությունովի կնոջ կողմից, ապա արդեն անձամբ Վյաչեսլավ Հարությունովը ներկայացրեց ամբողջ եղելությունը, որը մեղմ ասած տարբերվում էր մամուլում տեղ գտած նյութերի բովանդակությունից: Միջադեպը հարթված է, կողմերը հստակ ցույց տվեցին ,որ միմյանց հետ որևէ խնդիր չունեն: Իհարկե քննչական կոմիտեն ևս կանի իր գործը և ճշմարտությունը իրավականորեն ևս կապացուցվի և նույն դեպքի առնչությամբ հանիրավի ձերբակալված Էդուարդ Բաբայանը անմիջապես ազատ կարձակվի:Այս պարագայում մնում է ուղղակի խորհուրդ տալ որոշ ուժերի այս ամենին քաղաքական նրբերանգներ չհաղորդել և չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ, դա անօգուտ գործ է պարոնայք:

Загрузка...