Մանր վարկեր ունեցող ֆիզանձանց վարկային պատմությունը կբարելավվի

123

ԱՔՌԱ վարկային բյուրոն տեղեկացնում է, որ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել բարելավել մանր վարկեր ունեցող ֆիզիկական անձանց վարկային պատմությունները։ 

«Հաշվի առնելով հնչեցված առաջարկները՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի կողմից կայացվել է որոշում, որի համաձայն՝ սկսած 2018թ. հուլիսի 1-ից ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններիս համավարկառուների եւ երաշխավորների վերաբերյալ տրամադրվող վարկային զեկույցներում չեն ներառվելու մինչեւ 2018թ. մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած եւ/կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 000 դրամը»,- ասված է հաղորդագրությունում:

ԱՔՌԱ-ում պարզաբանել են, որ արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում այդ գումարը պետք է կազմի 50 000 դրամին համարժեք արտարժույթը, որը հաշվարկված է 2018թ. ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:

Загрузка...