Նեյմարն ԱԱ-2018-ի խաղերի ժամանակ մոտ 14 րոպե պառկել է խոտածածկին

97

«RTS Sports» պարբերականը հաշվել է, թե ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը որքան շատ է ժամանակ ձգել ԱԱ-2018-ի խաղերի ընթացքում` իր նկատմամբ կանոնների խախտումից հետո:

Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացի հարձակվողը մրցաշարի 4 խաղի ընթացքում ընդհանուր առմամբ 13 րոպե 50 վայրկյան անցկացրել է խոտածածկին պառկած:

Բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ կանոնները խախտել են 23 անգամ:

Ամենաշատ ժամանակը Նեյմարը խոտածածկին անցկացրել է Մեքսիկայի հետ 1/8 եզրափակչի խաղում` 5 րոպե 30 վայրկյան:

ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչում, հիշեցնենք, Բրազիլիայի հավաքականը կմրցի Բելգիայի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին Կազանի «Կազան Արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Загрузка...