«Ռեալը» կվաճառի Ռոնալդուին, եթե նա հայտարարի

37

Մադրիդի «Ռեալը» կհամաձայնի վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին 100 միլիոն եվրոյով «Յուվենտուսին», եթե պորտուգալացի ֆուտբոլիստը հրավիրի մամուլի ասուլիս եւ հայտարարի, որ սեփական ցանկությամբ է հեռանում, հաղորդում է Football Italia-ն: Արքայական ակումբը չի ցանկանում հայտնվել քննադատության եւ երկրպագուների ճնշման տակ:

Marca-ն նշում է, որ 100 միլիոն եվրոյով Ռոնալդուի հեռանալու մասին պայմանավորվածությունը բանավոր է եղել դեռ հունվարին եւ վերջին խոսքը իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսինն է:

Загрузка...