«Մեզ հետ ամեն ինչ կարգին է». Թաիլանդում հսկայական քարանձավում շաբաթներով թակարդված երեխաները նամակ են գրել իրենց ծնողներին և ուսուցիչներին

102

Թաիլանդի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավային համալիրում հունիսի 23-ից թակարդված 12 պատանի ֆուտբոլիստներն ու նրանց 25-ամյա մարզիչը նամակ են ուղարկել իրենց հարազատներին, գրում է dailymail.co.uk-ը։

Հաղորդվում է, որ 11-16 տարեկան ֆուտբոլիստների ծնողներն արդեն երկու շաբաթ ապրում են քարանձավի մուտքի մոտ տեղակայված վրանային ճամբարում։

Վեց էջանոց նամակը ծնողներին է հասցրել քարանձավում գործողություններ իրականացնող Թաիլանդի ռազմածովային ուժերի մարտական լողորդների թիմը։

«Մեզ հետ ամեն ինչ կարգին է, մենք ողջ-առողջ ենք, մի՛ անհանգստացեք։ Երբ դուրս գանք, շատ ենք ցանկանում տարբեր համեղ ուտեստներ ուտել։ Երբ դուրս գանք՝ միանգամից տուն գնալ ենք ուզում։ Թանկագին ուսուցիչներ, խնդրում ենք մեզ շատ տնային առաջադրանք դեռ չտալ»,- գրել են երեխաները նամակի առաջին էջում։

Նրանցից յուրաքանչյուրը մի քանի տող է գրել իր վիճակի մասին։

Գրառում է արել նաև թիմի մարզիչը, որին երկրի բնակչության մի մասը մեղադրում է ուժեղ անձրևների սեզոնին երեխաներին քարանձավ տանելու համար։

«Շնորհակալություն, որ հոգեպես աջակցում եք մեզ։ Խնդրում եմ բոլոր ծնողներից ներել ինձ։ Խնդրում եմ ներել նաև ձեր երեխաներին, որ նրանք քարանձավ գնացին՝ առանձ ձեզ տեղյակ պահելու»,- գրել է մարզիչը։

Հունիսի 23-ից թակարդված 12 պատանի ֆուտբոլիստների և նրանց մարզչի փրկարարական գործողության ժամանակ օրերս գրանցվել է առաջին զոհը: Թաիլանդի ռազմածովային ուժերի լողորդ Սաման Կունանը մահացել է թթվածնի պակասից՝ անձրևների հետևանքով մասամբ հեղեղված քարանձավի ներսում թթվածնի բալոններ տեղափոխելու ժամանակ:

Հայտնի է, որ երեխաները գտնվում են ստորգետնյա համալիրի գլխավոր մուտքից 6 կմ հեռավորության վրա:

Փրկարարական գործողությանը մասնակցող փորձագետները նախազգուշացրել են, որ ջրի մակարդակի բարձրացման դեպքում իրենք ստիպված կլինեն մինչև հոկտեմբերի կես այնտեղ մնալ, քանի որ միայն այդ ժամանակ քարանձավը կչորանա:

 

Thai rescuers prepare to enter the cave where 12 boys and their soccer coach have been trapped since June 23, in Mae Sai, Chiang Rai province, in northern Thailand Friday, July 6, 2018. Thai authorities are racing to pump out water from the flooded cave before more rains are forecast to hit the northern region. (AP Photo/Sakchai Lalit)

Soldiers carry a pump to help drain the rising flood water in a cave where 12 boys and their soccer coach have been trapped since June 23, in Mae Sai, Chiang Rai province, in northern Thailand Friday, July 6, 2018. Thai authorities are racing to pump out water from the flooded cave before more rains are forecast to hit the northern region. (AP Photo/Sakchai Lalit)

Family members sit in tent near a cave where 12 boys and their soccer coach have been trapped since June 23, in Mae Sai, Chiang Rai province, in northern Thailand Friday, July 6, 2018. Thai authorities are racing to pump out water from the flooded cave before more rains are forecast to hit the northern region. (AP Photo/Sakchai Lalit)

Картинки по запросу В Таиланде запертые в пещере дети написали письмо родителям и учителям

Загрузка...