Կալիֆոռնիայում արջը մտել է տան բակ, զովացել ջակուզիում, կոկտեյլ խմել ու հանգստացել ծառի վրա

95

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում՝ Լոս Անջելես քաղաքի մոտակայքում, միջադեպ է տեղի ունեցել, որը հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում: Զվարճալի միջադեպին անդրադարձել է Bored Panda-ն:

Նշվում է, որ օրեր առաջ Մարկ Հյուն որոշել է հանգստանալ իր տան բակում, սակայն անկոչ հյուրը խախտել է նրա պլանները:

«Վեր կացա ու տեսա՝ ինչպես է մի արջ մագլցում իմ ցանկապատով, ու անմիջապես մտա տուն», – վերհիշել է տղամարդը:

Հյուի խոսքով՝ որոշ ժամանակ անց արջը մտել է բակում գտնվող սառը ջրով ջակուզիի մեջ, և ինքը նկարահանել է իր տեսածը՝ իր պատմածի հաստատումն ունենալու համար:

«Արջը խաղում էր ջրի հետ ու հաճույք ստանում դրանից: Այնուհետև նա դուրս եկավ ջակուզիից, քայլեց թփերի միջով՝ վայր գցելով սեղանին դրած «Մարգարիտա» կոկտեյլով բաժակը, այնուհետև սեղանից լիզեց բաժակի պարունակությունը»,- պատմել է նա:

Որոշ ժամանակ անց, երբ Հյուն խոսելիս է եղել իր հարևանի հետ, նա նկատել է, որ կաղնու ծառից տերևներ են թափվում: Նայելով վերև՝ նա տեսել է, որ արջը հանգստանում է ծառի ճյուղերի վրա:

«Մեղմ ասած՝ հետաքրքիր օր էր», – ասել է Հյուն՝ հավելելով, որ շուտով արջը հեռացել է իր տան բակից:

 

 

 

Загрузка...